Պարզվեց՝ 8 գյուղերի թեմա կա. նոյեմբերի 9-ի թուղթն էլ հո ինքն է ստորագրել բունկերի սանհանգույցից
«Որոշ իշխանավոր շրջանակներ չերեզով մեզ երաշխավորում էին, որ անկլավների հարց չկա. մի բարձրաձայնեք այդ հարցը: Երեկ պարզվեց, որ լավ էլ կա,- ամփոփիչ մամլո ասուլիսում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մանրամասնելով,- Ավելին՝ դրանից մի երեք օր առաջ էլ Էկոնոմիկայի նախարար առարկան հարցազրույց է տալիս, ու դնում են քարտեզ, որտեղ այդ անկլավներն արդեն տված են: Ու քիչ է՝ նման քարտեզ է դրված, չեն զանգում, ասեն՝ փոխեք քարտեզը, վերցնում են այդ սքրինը՝ տարածում են: Երկու օր անց Ադրբեջանի ԱԳՆ-ն ասում է, այսպես կոչված, 8 գյուղերի մասին»:
Այս համատեքստում նա անդրադարձավ նաև «միջանցքների» մասին խոսույթին:
«Բա մեզ Էդմոն Մարուքյանը համոզում էր, որ Բերձորի այս ճանապարհը, որ Լաչինը հանձնել ենք, ափալ-թափալ տվեցինք, որ միջանցք չտանք Սյունիքով: Ավելին՝ Գորիս-Կապան ճանապարհը որ տալիս էին, ասում էին՝ սա տալիս ենք, որ նա չտանք: Այսինքն՝ Սյունիքի հետ առնչվող լոգիստիկան դարձել էր մշտական բոբո, որ ամեն ինչ տանք, որ դա չտանք. այնինչ՝ դա տալը, ի սկզբանե, չկար: Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նման բան չկա՝ տանք: Բայց այդ հայտարարության մեջ կար մի կարևոր բան (դա էլ հո Նիկոլն է ստորագրել բունկերի սանհանգույցից), որ հսկողությունն իրականացնում է ռուսական ФСБ-ն: Ինքնիշխանությունից խոսում է մի իշխանության ներկայացուցիչ, որոնց օրոք ինքնիշխանությունը հասել է պատմական մինիմումի, որ չի կարողանում կապույտ անձնագիրը կրող իր քաղաքացիներին պաշտպանի, տասնյակ ռազմագերիներին բերի…»,- հավելեց Արմեն Աշոտյանը:
Մանրամասները՝ տեսանյութում