Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության՝ նախօրեին տարածած աղմկահարույց հայտարարությունը Հայաստանում դարձել է քննարկումների թոփ թեմաներից։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ու «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն են։
«Որոշ իշխանավոր շրջանակներ չերեզով մեզ երաշխավորում էին, որ անկլավների հարց չկա. մի բարձրաձայնեք այդ հարցը: Երեկ պարզվեց, որ լավ էլ կա,- ամփոփիչ մամլո ասուլիսում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մանրամասնելով,- Ավելին՝ դրանից մի երեք օր առաջ էլ Էկոնոմիկայի նախարար առարկան հարցազրույց է տալիս, ու դնում են քարտեզ, որտեղ այդ անկլավներն արդեն տված են: Ու քիչ է՝ նման քարտեզ է դրված, չեն զանգում, ասեն՝ փոխեք քարտեզը, վերցնում են այդ սքրինը՝ տարածում են: Երկու օր անց Ադրբեջանի ԱԳՆ-ն ասում է, այսպես կոչված, 8 գյուղերի մասին»: