Կոնվերս Բանկն ամանորյա տրամադրություն է պարգևել Գեղարքունիքի սահմանապահ բնակավայրերից մեկի երեխաներին
Ամանորի շեմին Կոնվերս Բանկի աշխատակիցներն այցելել են Գեղարքունիքի մարզ, որտեղ Ձմեռ պապ են դարձել սահմանապահ բնակավայրերից մեկի նախակրթարանի և միջնակարգ դպրոցի տարրական դասարանների սաների համար: Ձմեռային ամիսներին երեխաների ակտիվ հանգիստը կազմակերպելու նպատակով նվերներ էին պատրաստվել նաև կրթօջախների համար:
«Ըստ էության, Կոնվերս Բանկն առաջինն է սկսել նման ծրագրի իրականացումը:
Հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակվող կամ ինչ-ինչ պատճառներով բարդ իրավիճակում հայտնված երեխաների համար Ձմեռ պապ «դառնալու» ավանդույթը 13 տարվա պատմություն ունի: Բանկի աշխատակիցների և հաճախորդների գործակցությամբ իրականացվող «Դարձիր Ձմեռ պապ» ծրագրի շրջանակում երեխաները նախապես իրենց ցանկություններն են փոխանցում նամակի տեսքով, իսկ Բանկի աշխատակիցներն իրականացնում են դրանք: Ծրագրի նպատակն է ամանորյա հրաշք, ուրախ տրամադրություն պարգևել երեխաներին ու վստահություն, որ կյանքի ցանկացած փուլում ու իրավիճակում միշտ կլինեն մարդիկ, որոնք կաջակցեն ու կլինեն իրենց կողքին»,-ասել են Կոնվերս Բանկում:
Այս անգամ նվերներ է ստացել մոտ 70 երեխա: Միջոցառման շրջանակում երեխաների ուրախ տրամադրությունն ապահովել են Գավառի Թատերական կենտրոնի սաները՝ տոնական ներկայացմամբ:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: