Ադրբեջանն այս քայլով կրակում է իր ոտքին և ապացուցում աշխարհին, որ հավաստիացումները պարզապես խոսքեր էին․ Մարուքյան
Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու հերթական սադրիչ քայլին:
«Ադրբեջանն անընդհատ ասում է, որ ԼՂ հայերի բոլոր իրավունքներն երաշխավորված են։ Մինչդեռ 3-րդ օրն է, Լաչինի միջանցքը արգելափակված է. ԼՂ-ում աղետի պատճառ է դարձել գազամատակարարման դադարեցումը։ Ադրբեջանն այս քայլով կրակում է իր ոտքին և ապացուցում աշխարհին, որ հավաստիացումները պարզապես խոսքեր էին»: