Բաժիններ՝

2022-ին ձուն միակ սննդատեսակն է, որ գնաճի չի ենթարկվել. Սերգեյ Ստեփանյան

ՀՀ Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ ձվի գինը 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ նվազել է 11.1%-ով, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 18.6% գնաճ:

Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի փոխանցմամբ՝ ձվի գինը չի բարձրացել, այլ հավասարվել է նախորդ տարվա գնին:

«Արտադրողը վաճառում է 50-55 դրամով, մինչև հասնում է գնորդին՝ առաջին կարգը դառնում է 60 դրամ, մյուսները՝ 65-70 դրամ: Հիմա դա թա՞նկ է: Ե՞րբ ենք մենք մտածելու արտադրողի մասին: Սպառողը միշտ ցանկանում է ամենացածր գինը, բայց գին որոշողը վաճառողն է, ով ավելի լավ գիտի իր ծախսերը: Ձուն 2022թ.միակ սննդատեսակն է եղել, որ գնաճի չի ենթարկվել: Նույնը՝ թռչնամսի դեպքում: Հիմա այն ավելի էժան է, քան նախորդ տարի այս ժամանակահատվածում: Մեկ կիլոգրամ հավը վաճառվում է 1290 դրամով»,- մեզ հետ զրույցում ասաց թռչնաբույծների միության նախագահը:

Հավելենք, որ խոշոր սուպերմարկետներում այս պահին ձուն վաճառվում է 75-80 դրամով, իսկ սառեցված հավի միսը՝ 2100-3300 դրամով:

Կարդացեք նաև

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. նոյեմբերը 2021թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 8.8%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`1.1%:

2022թ. հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.6% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.5% հավելաճ): Աճել են հատկապես հացի, բրնձի, մակարոնեղենի, կաթի, պանրի, շաքարավազի գները:

Տեսանյութեր

Լրահոս