Օդրի Հեփբերնի այս մեկ խորհուրդը կօգնի պահպանել երիտասարդությունը

Անցամ 60 տարեկանում Օդրի Հեփբերնը փայլում էր գեղեցկությամբ և նրբագեղությամբ: Դա պայմանավորված է նրանով, որ օսկարակիր դերասանուհին ուներ գեղեցկության իր գաղտնիքները։ Դրանցից գլխավորով ցանկանում ենք կիսվել ձեզ հետ:

Օդրի Հեփբերնը լեգենդ է: Նա ոչ միայն զարմանալի դերասանուհի է՝ հսկայական քանակությամբ մրցանակներով, այլև անհավանական արտաքինով կին։ Զարմանալի չէ, որ շատերը նրան դեռ անվանում են գեղեցկության չափանիշ: Նույնիսկ հասուն տարիքում նա կարող էր պարծենալ սլացիկ կազմվածքով, լավ մաշկով և նվազագույն կնճիռներով դեմքով:

Հայտնի դերասանուհին վստահ էր՝ գեղեցկությունը կախված չէ կոսմետոլոգի մոտ այցելությունների քանակից։ Գլխավորը ներքին ներդաշնակությունն է և ինքնախնամքը՝ առանց ագրեսիվ մեթոդների։

Կարդացեք նաև

Բյութի-լայֆհաք Օդրի Հեփբերնից

Մաշկի մաքրությունն ու առաձգականությունը երիտասարդ և գեղեցիկ գրավականն է: Օդրին դա հասկացավ և սկսեց գոլորշու լոգանքներ ընդունել:

Շաբաթը երկու անգամ դերասանուհին եռման ջուր էր լցնում տարայի մեջ և դեմքը պահում գոլորշու վրա՝ ծածկելով գլուխը սրբիչով։

Հայտնի է, որ տաք գոլորշուց ծակոտիները բացվում են, մաշկը մաքրվում է։ Բացի այդ, խոնավությունը լավացնում է արյան շրջանառությունը։

Հետաքրքիր փաստեր Օդրի Հեփբերնի մասին

Օդրիից շատ բան կարելի է սովորել: Ահա մի քանի հետաքրքիր փաստ դերասանուհու բյութի-սովորությունների մասին։

  1. Օդրի Հեփբերնը նախապատվությունը մշտապես տվել է բնական տեսքին, ուստի նա փորձել է խուսափել ճչացող դիմահարդարումից։ Բացառություն է կազմել միայն կարմիր շրթներկը:
  2. Օդրի Հեփբերնը թարթիչներն առանձնացնում էր քորոցով: Այս հնարքը նա սովորել է իր դիմահարդար Ալբերտո Ռոսսիից: Նախ՝ սևաներկ, իսկ հետո՝ քորոց:
  3. Օդրին խնամքով պաշտպանում էր իր ձյունաճերմակ մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթումից. նա միշտ գլխարկ էր կրում և արևային ակնոցներ։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս