«ՔՊ-ական պաշտոնյաներին որևէ երկրում լուրջ չեն վերաբերվում». Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արտաքին քաղաքականության մեջ ձախողված ՔՊ֊ական պաշտոնյաներին որևէ երկրում լուրջ չեն վերաբերվում և ամենևին կարևոր չէ, թե նրանցից որ մեկն է գործուղման մեկնում` սկսած ոչ բարով վարչապետից, վերջացրած ամենաստորադաս ՔՊ֊ականով։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին Կատարի խորհրդարանի ղեկավարը պաշտոնական այցով հրավիրել էր Կատար, որին զուգահեռ Ալենը ներկա կգտնվի ֆուտբոլային հանդիպումներին։ Ալենի փոխարեն ծախսը կհոգա հրավիրող կողմը։
Անզեն աչքով էլ երևում է, թե Ալեն Սիմոնյանը ինչպիսի հարգանք է վայելում Կատարում. նրա հանդեպ իմիջիայլոց վերաբերմունքը, մարզադաշտում նրա զբաղեցրած սովորական տեղը հստակ արտացոլում է այն պատկերը, թե որքան վատ տեղ է զբաղեցնում մեր երկիրը միջազգային քաղաքական մեծ ստադիոնում։
Մեր երկիրը միջազգային ասպարեզում ներկայացնող անձիք հարգանք չեն վայելում որևէ տեղ։ Այն, որ Ալենին նստեցրել էին ամենահեռվում, ամենավատ տեղում, հերթական անգամ ապացուցում է, որ նրան, ինչպես նաև իր թիմակիցներին որևէ շրջանակում կարևոր չեն համարում»։