Իրանը պետք է դադարեցնի հարվածները Իրաքի տարածքին․ ԱՄՆ Պետքարտուղարություն

ԱՄՆ-ն Իրանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել Իրաքի տարածքային ամբողջականության խախտումը և հարածներն Իրաքյան Քրդստանի տարածքին: Այդ մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ նոյեմբերի 22-ին հրապարակված գրավոր հայտարարության մեջ:

«Իրանը շարունակում է խախտել Իրաքի տարածքային ամբողջականությունը՝ նոյեմբերի 20-ից մինչև 22-ը մահաբեր հարձակումներ կատարելով Իրաքյան Քրդստանի վրա:

Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտում է Իրաքի տարածքային ամբողջականության այդ բազմակի և աղաղակող խախտումները և Իրանին կոչ է անում ձեռնպահ մնալ հետագա սպառնալիքներից և բռնությունից»,- հայտարարել է նա:

Նոյեմբերի 22-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտարարել էր, որ Իրանի զինված ուժերի հարվածներն Իրաքյան Քրդստանի տարածքին կշարունակվեն մինչև Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության համար «սպառնալիքի վերացումը»:

Տեսանյութեր

Լրահոս