Ե՞րբ ենք սահմանափակելու գազալցակայանների գործունեությունը դպրոցների, շենքերի մոտ. Սերգեյ Գյոզալյան
«Ռուսը մի ասացվածք ունի. ասում է, մինչև կայծակը չի խփում, գյուղացին չի խաչակնքվում: Սուրմալուի ողբերգական դեպքերից հետո ոնց որ խելքներս գլուխներս հավաքեցինք: Ե՞րբ ենք պատրաստվում սահմանափակել գազալցակայանների գործունեությունը՝ դպրոցների, բնակելի շենքերի մոտակայքում: Սպասում եք` պայթյուն լինի, մարդիկ զոհվեն, որ նո՞ր բան անեք»,- հայտարարեց ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանը՝ հետաքրքվելով, թե քաղաքապետարանն ինչի՞ է սպասում: