Բաժիններ՝

Twitter-ի նախկին ղեկավարը հայտարարել է, որ չի վերադառնա գլխավոր տնօրենի պաշտոնին

Twitter-ի նախկին ղեկավար Ջեկ Դորսին հայտնել է, որ չի վերադառնա ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնին սոցիալական ցանցը գնած Իլոն Մասքի՝ նոր ղեկավար փնտրելու վերաբերյալ հայտարարությունների ֆոնին:

Այդ մասին տեղեկացել ենք ՌԻԱ Նովոստի գործակալությունից: «Ո՛չ»,-Դորսին Twitter-ում գրառման մեջ պատասխանել է օգտատերերից մեկի այն հարցին, թե կհամաձայնի նա արդյոք զբաղեցնել ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը:

Նոյեմբերի 16-ին Reuters գործակալությունը հաղորդել է, որ Մասքը հայտարարել է Twitter-ում ավելի քիչ ժամանակ անցկացնելու մտադրության եւ նոր ղեկավար գտնելու մասին: Միլիարդատերը նաեւ հավելել է, որ պլանավորում է ընկերության վերակազմումն այս շաբաթ ավարտելու մասին: 2021 թվականի նոյեմբերին Դորսին գլխավոր տնօրենի պաշտոնը հանձնել էր Փարագ Ագրավալին, իսկ 2022 թվականի մայիսին թողել է սոցիալական ցանցի տնօրենների խորհուրդը, ինչի մասին հայտարարվել է ընկերության բաժնետերերի ամենամյա ժողովում:

Հոկտեմբերի վերջին ձեռնարկատեր Իլոն Մասքը վերջնականապես փակել է 44-միլիարդանոց գործարքը Twitter-ը ձեռք բերելու վերաբերյալ:

Ավելի ուշ հաղորդվել է, որ Twitter-ի համահիմնադիր եւ նախկին գլխավոր տնօրեն Ջեկ Դորսին պահպանում է ընկերությունում իր բաժինը, ինչի մասին վկայում են ԱՄՆ-ի արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողովի տվյալները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս