Հայաստանն առաջարկել է խաղաղության շրջանակային պայմանագիր կնքել՝ առանց շատ մեծ կոնկրետությունների. Փաշինյան

«Մենք հույս ունեինք և կար ըմբռնում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կամ ուժի մեջ մտնելու պահին, սահմանների դելիմիտացիան ավարտված լիներ, հիմա ազդակներ կան, որ գուցե դա այդքան էլ իրատեսական չէ: Մյուս կողմից՝ այդտեղ էլ լուծում կա. Զորքերի հետքաշման սխեմայով մենք առաջարկում ենք վերցնել ուղղակի 1990թ. փաստացի գոյություն ունենացած գիծը, զորքերի հայելային հետքաշում իրականացնել, մոնիտորինգի մեխանիզմ ստեղծել, զորքեր ընդհանրապես սահմանային հատվածում չունենալ, այդ ամբողջ հատվածը հանձնել սահմանապահ ծառայությանը, առնվազն սահմանի գծի մասին պատկերացումը ֆիքսել, նոր հանգիստ պայմաններում գնալ դելիմիտացիայի գործընթացի, որն իսկապես կարող է շատ երկար տարիներ տևել»,-այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ խաղաղության պայմանագրի երկու մոտեցում կա՝ դետալացված և շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցում, երբ շրջանակն է գծվում՝ առանց շատ մեծ կոնկրետությունների.

«Փորձը ցույց է տալիս, որ եթե մենք շատ դետակացված հարցեր փորձենք լուծել, մենք կարող ենք դժվարություններ ունենալ, սա է պատճառը, որ ՀՀ-ն առաջարկել է խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս