Բաժիններ՝

ՓՄՁ ոլորտի մոտ 150 ներկայացուցիչ մասնակցել է «Մեյդ ին Արմենիա» ՀԿ աշխատանքային քննարկմանը

«Մեյդ ին Արմենիա» Հասարակական կազմակերպության՝ Փոքր և միջին ձեռնարկությունների աջակցման ծրագրի շրջանակում կայացել է հերթական միջոցառումը, որին մասնակցել է ՓՄՁ մոտ 150 ներկայացուցիչ: Միջոցառման շրջանակում նրանք աշխատանքային քննարկումներ են ունեցել մարքեթինգի, վաճառքի, ՏՏ, լոգիստիկայի, ֆինանսավորման, արտահանման ոլորտի մասնագետների հետ, ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները:

 

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ «Մեյդ ին Արմենիա»-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը նշել է.

«Ամիսներ առաջ’ Կազմակերպության ծրագրերի շնորհանդեսի շրջանակում մենք հայտարարեցինք Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցման լայնածավալ ծրագրերի մեկնարկի մասին մի քանի ուղղություններով՝ փորձագիտական աջակցություն, բիզնես կապերի հաստատում և ներդրումների ներգրավման գործիքների ներդրում: Անցած կարճ ժամանակահատվածում մենք կարողացել ենք ստեղծել գործընկերների համայնք՝ ներառելով տեղական և արտասահմանյան մասնագետների, որոնք այսօր միասին աշխատում են փոքր և միջին բիզնեսին աջակցման գործիքի՝ բիզնես աքսելերատորի ստեղծման ուղղությամբ: Մշակվում է հարթակ, որը կհեշտացնի համար ֆինանսների հասանելիությունը»:

ՓՄՁ ներկայացուցիչների խոսքով` ոլորտում նման անմիջական հանդիպումների ու քննարկումների կարիքը մեծ է:

«Փոքր և միջին ձեռնարկությունները մեծամասամբ իրենք են մշակում և իրականացնում մարքեթինգային քաղաքականություն՝ այդ թվում սոցիալական ցանցերում, երկար ժամանակ վատնում ընդլայնման, վաճառքի, ֆինանսների ներգրավման նպատակով գործընկերներ գտնելու համար: Մասնագիտական սուղ կարողությունների պատճառով որոշումները ոչ միշտ են արդարացված լինում: Նման միջոցառումները մասնագետներից տեղեկատվություն ստանալու, ավելի գրագետ աշխատելու հիանալի հնարավորություն են»,- ասում էին նրանք:

 

Հասարակական կազմակերպության գործընկերներ կառույցները ոչ միայն պատասխանեցին մասնակիցներին հուզող հարցերին, այլև հանդես եկան համագործակցության առաջարկով, որի շրջանակում միջոցառման մասնակիցները կսպասարկվեն արտոնյալ պայմաններով:

Նշվել է նաև, որ նման հանդիպումները լինելու են պարբերական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս