Բաժիններ՝

Ռուսաստանը շարունակում է բանակցությունները «հացահատիկային գործարքի» երկարացման շուրջ

Մինչեւ «հացահատիկային գործարքի» ժամկետը վերջանալը դեռ մի շաբաթ կա, այն երկարացնելու հարցի շուրջ աշխատանքը շարունակվում է: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դուք գիտեք, որ մենք փաստորեն դեռ մի շաբաթ ունենք մինչեւ երկարացման ամսաթիվը, ուստի աշխատանքը շարունակվում է»,-ասել է նա՝ պատասխանելով գործարքի երկարացման հեռանկարների մասին հարցին:

Նա հիշեցրել է, որ «այս գործարքում կա մեր շահը, որը նախապես եղել է գործարքի ողջ մեխանիզմի բաղկացուցիչ մասը», եւ հավելել, որ «անցած շաբաթ բավական կառուցողական բանակցություններ են եղել ՄԱԿ-ականների հետ: Պեսկովը նաեւ հերքել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի այն պնդումը, թե Ռուսաստանը, կարծես, խոչընդոտում է համաշխարհային շուկաներ պարենի մատակարարումներին:

«Դա արմատապես ճիշտ չէ, որովհետեւ Ռուսաստանը չի խոչընդոտում պարենի մատակարարումներին համաշխարհային շուկաներ: Ռուսաստանը, ընդհակառակը, օգնում է այն բանին, որպեսզի այդ մատակարարումների ընդհանուր ծավալից փոքրիկ քանակությունն իրականացվի»,-ասել է Պեսկովը:-Իսկ ընդհանուր գլոբալ ծավալից մատակարարումների ճնշող մեծամասնությունը առնչություն չունի ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Ուկրաինայի հետ»:

Անցած շաբաթ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը շարունակում են խոչընդոտներ հարուցել «հացահատիկային գործարքի» ռուսաստանյան մասի իրականացմանը: Նա խոստացել է, որ Մոսկվան հաշվի է առնելու այդ գործոնը, երբ որոշում կընդունվի դրա երկարացման մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս