Բաժիններ՝

Ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

Աշտարակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։

Նոյեմբերի 6-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, Աշտարակի Մաշտոցի փողոցի վերջնամասի դաշտամիջյան հատվածում հայտնաբերեցին 48-ամյա աշտարակցու վարած «ԳԱԶ» մեքենան՝ բեռնված ծիրանենու տարբեր տրամաչափի կոճղերով։ Վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Պարզվել է, որ ապօրինի ծառահատումը կատարել էր 37-ամյա մի տղամարդ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930