Ամերիկյան ռազմական պատվիրակությունը Անկարայում է
Այսօր Թուրքիա է ժամանելու ամերիկյան բարձրաստիճան զինվորականներից կազմված պատվիրակություն: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թուրքիայի զինուժի հրամանատարական կազմի հետ անցկացրած ժողովի ժամանակ: Այս մասին գրում է ermenihaber.am–ը։
Աքարը տեղեկացրել է, որ թուրք-ամերիկյան բարձրաստիճան պաշտպանական խմբի հանդիպումը տեղի ունենալու այսօր նոյեմբերի 7-ին Պաշտպանության նախարարությունում։
Աքարը բանակի հրամանատարներին տեղեկություններ է տրամադրել նաև «հացահատիկի միջանցքի» հարցում ռուսական կողմի հետ անցկացված տարբեր մակարդակի բանակցությունների, ինչպես նաև մի շարք այլ թեմաների վերաբերյալ: