Աճել է ազարտային խաղերով զբաղվելու նպատակով Վրաստան այցելողների թիվը
Քաղաքականության և կառավարման խորհրդատվական խումբ (PMCG) հետազոտական կազմակերպության ուսումնասիրության համաձայն, զգալիորեն աճել է ազարտային խաղերով զբաղվելու նպատակով Վրաստան այցելողների թիվը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ PMCG-ի՝ 2022 թվականի առաջին կիսամյակում, նախահամաճարակային շրջանի համեմատ, զգալիորեն աճել է դեպի ծով մեկնող այցելուների տեսակարար կշիռը։ Մյուս կողմից, այս ընթացքում զբոսաշրջիկներին ամենաքիչը հետաքրքրել են այնպիսի զբաղմունքներ, ինչպիսիք են` որսը, ձկնորսությունը, ռաֆթինգը, լեռնագնացությունը և ձիավարությունը:
Առաջին վեց ամսում Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ըստ շրջանների, բաշխված են հետևյալ կերպ.
- Թբիլիսի՝ 39 տոկոս,
- Աջարիա՝ 26 տոկոս,,
- Մցխեթա-Մթիանեթ՝ 13 տոկոս,
- Քվեմո Քարթլի՝ 6 տոկոս,
- Իմերեթական՝ 5 տոկոս,
- Սամցխե-Ջավախեթի՝ 4 տոկոս,
- Կախեթի՝ 3 տոկոս,
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 2 տոկոս,
- Շիդա Քարթլի՝ 2 տոկոս: