Մարտունիում անցկացվել է բռնցքամարտի միջազգային առաջնություն
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի տանը տեղի է ունեցել բռնցքամարտի միջազգային կարգի առաջնություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձին: Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, այս մրցաշարն անցկացվում է 10-րդ տարին անընդմեջ:
Առաջնությանը մասնակցել են թիմեր Հայաստանից, Արցախից, Վրաստանից, Աջարիայից։ Մրցաշարի ամբողջ ֆինանսական ծախսերը հոգացել է Մարտունու համայնքապետարանը:
Առաջնությունը կազմակերպել են Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Սարգսյանը, Մարտունու մարզադպրոցի տնօրեն Սամվել Մոսեյանը եւ մարզադպրոցի ավագ մարզիչ Գագիկ Սարգսյանը:
Թիմային հաշվարկով՝ 1-ին տեղը զբաղեցրել է Մարտունու, 2-րդ տեղը՝ Վանաձորի, իսկ 3-րդ տեղը՝ Թբիլիսիի մարզադպրոցը: