ԱՄՆ Պետդեպը Իրանից պահանջել է ազատ արձակել բանտարկված ամերիկացիներին
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը Իրանից պահանջել է անհապաղ ազատ արձակել անօրինական կերպով բանտարկված ամերիկացի քաղաքացիներին։
«Իրանն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում ապօրինի բանտարկված մեր քաղաքացիների անվտանգության համար, որոնք պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- գրել է Փրայսը Twitter-ի իր միկրոբլոգում։
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները հետեւում է Թեհրանի բանտում բռնկված հրդեհի մասին հաղորդումներին։