Ձեր կյանքի ամենավառ նախաճաշը
Բաղադրիչներ
1. Կարագ – 10 գ
2. Կաթ (3,2%) – 20 մլ
3. Ապխտած հնդկահավ – 100 գ
4. Պիստակ – 5 գ
5. Բուսայուղ – 1 ճ/գ
6. Ձվի սպիտակուց – 100 գ
7. Ձվի դեղնուց – 160 գ
8. Աղ
Պատրաստման եղանակը
1. Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից:
2. Դեղնուցները հարել կաթի հետ:
3. Սպիտակուցները հարել, մինչև փրփրի:
4. Տաք տապակի մեջ լցնել դեղնուցները, դնել ցածր կրակի վրա:
5. Դեղնուցների վրա զգուշությամբ լցնել սպիտակուցները, ծածկել կափարիչով և եփել ցածր կրակի վրա:
6. Պատրաստ լինելուց հետո ձվածեղը դնել ափսեի մեջ, զարդարել ապխտած հնդկահավի շերտերով և պիստակով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը