Ուկրաինայի հարավային և կենտրոնական շրջաններում օդային տագնապ է հայտարարվել
Ուկրաինայի հարավային և կենտրոնական շրջաններում օդային տագնապ է հայտարարվել, հայտնում է ուկրաինական Strana պարբերականը։
Հրատարակությունը թելեգրամյան ալիքում հրապարակել է քարտեզ, որտեղ երևում են շրջանները, որտեղ հայտարարված է օդային ռմբակոծման նախազգուշացում։ Խոսքը կենտրոնական և հարավային շրջանների մասին է։ Չերկասիի, Օդեսայի և Պոլտավայի շրջանների իշխանությունները նախազգուշացրել են օդային հարձակման մասին։