«Սա նոր սառը պատերազմ չէ. բոլորովին ուրիշ վիճակ է». Արթուր Խաչիկյան
«Մենք պետք է գիտակցենք՝ մենք ապրում ենք աննախադեպ ժամանակ»,- «Գործող աշխարհակարգի փլուզումը. առկա վտանգները մեր տարածաշրջանի համար» թեմայով քննարկման ժամանակ նշեց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:
Նա աշխարհաքաղաքական առկա իրավիճակը համեմատեց 1930-ականների վտանգավոր փուլի հետ՝ չբացառելով մեծ պատերազմի վտանգը։
Արթուր Խաչիկյանն աննախադեպ որակեց միջուկային զենքի կիրառման մասին հայտարարությունները՝ հիշեցնելով. «Անգամ 1962 թվականին Կարիբյան ճգնաժամի ժամանակ բացեիբաց սպառնալիքներ չկային, և շատ ավելի խորամիտ լուրջ ղեկավարներ էին այն ժամանակ:
Իմ կարծիքով, մեր ժամանակի անեծքն այն է, որ ոչ կոմպետենտ, ծայրահեղ, կիսակրթված մարդիկ են ղեկավարում: Այն ժամանակ շատ ավելի լուրջ ղեկավարներ կային, որոնք հասկանում էին՝ ոչ մի դեպքում նման բառեր անգամ ասել չի կարելի, որովհետև դա կտրուկ բարձրացնում է պատահական միջուկային պատերազմի հավանականությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում



