Եվրոպայում գազի գներն իջել են հազար խորանարդ մետրի դիմաց 1550 դոլարից

Եվրոպայում գազի գները հուլիսի 21-ից ի վեր առաջին անգամ իջել են հազար խորանարդ մետրի դիմաց 1550 դոլարից՝ կորցնելով առավելագույնը 14 տոկոս: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` համաձայն Լոնդոնի ICE բորսայի տվյալների:

Հոկտեմբերի 7-ին, TTF ինդեքսով ֆյուչերսային պայմանագրերը բացվել են կտրուկ անկումով՝ հազար խորանարդ մետրի դիմաց շուրջ 1681,3 դոլար (-6,5%)։ Օրվա ընթացքում գները նվազել են մոտ 10%-ով` պահպանելով 1600 դոլարի շեմը։ Այնուամենայնիվ, երբ մոտենում էր փակմանը, անկման տեմպերն արագացան և իջան 1550 դոլարից: Առայժմ նվազագույն առևտուրը հազար խորանարդ մետրի դիմաց 1546,5 դոլար է (-14%)։

Տեսանյութեր

Լրահոս