Զախարովան պատասխանել է ռազմագերիների սպանության վերաբերյալ հարցին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության հետևյալ հարցին. «Ինչպե՞ս կմեկնաբանեք հայ և ադրբեջանցի զինծառայողների մահապատիժների տեսարաններ պարունակող տեսանյութերը, որոնք հայտնվել է համացանցում»:

Զախարովան նշել է. «Նշված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության տեսարաններով: Միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրակրկիտ հետաքննվեն: Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ այդ տեսանյութերի համապարփակ, խորը վերլուծություն անել, այդ թվում ռազմական հանցագործությունների նշանների համար։ Փաստերի հաստատման դեպքում բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ:

Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակի առողջացման, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Խաղաղությունն այլընտրանք չունի: Պատրաստ ենք կողմերին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել»,-ընդգծել է Զախարովան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31