Ավարտվել է «ՉեսսՄուդ Օփեն» մրցաշարի երկրորդ տուրը. աղյուսակը լրացուցիչ ցուցանիշով գլխավորում է Մանուել Պետրոսյանը
«Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցում հոկտեմբերի 3-ին ավարտվել է «ՉեսսՄուդ Օփեն» մրցաշարի երկրորդ տուրը։
Ինչպես նշվում է Հայաստանի Շախմատի ակադեմիայի տարածած հաղորդագրությունում, երկրորդ տուրի արդյունքում 84 մասնակցից 2-ից 2 միավոր ունեն 13 մասնակից, իսկ մրցաշարի աղյուսակը լրացուցիչ ցուցանիշով գլխավորում է Մանուել Պետրոսյանը։