«Հիմա էլ ժողովրդին մոլորեցնում է, թե իրեն դավաճան են ասում նրանք, ովքեր ուզում են 300.000 քառ. կմ տարածքով Հայաստան»․ Մենուա Սողոմոնյան

Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիմա էլ ժողովրդին մոլորեցնում է, թե իրեն դավաճան են ասում նրանք, ովքեր ուզում են 300.000 քառ. կմ տարածքով Հայաստան։
Այո’, դու դավաճան ես, որովհետև.

* Իշխանության ես եկել այն թեզով, որ երաշխավորելու ես Արցախի ժողովրդի ինքնորոշումը, բայց Արցախը ճանաչում ես Ադրբեջանի մաս,

*Խոստացել ես, որ կստորագրես Արցախի հարցը լուծող այնպիսի փաստաթուղթ, որը կբխի Արցախի ժողովրդի շահերից, Հայաստանի ժողովրդի շահերից, Ադրբեջանի ժողովրդի շահերից, բայց այսօր ստորագրում ես փաստաթուղթ, որը բխում է միայն Ադրբեջանի ժողովրդի շահերից։

*Երկիրը տարար կանխորոշված պատերազմի, իսկ դրանից հետո արժանապատվություն չունեցար զղջալու ու հեռանալու։

*Քո իշխանությունն ու վայելքներն ավելի բարձր ես դասում, քան հայ ժողովրդի կրած տառապանքը, Հայաստանի ազգային -պետական շահերը, հայ ժողովրդի արժանապատվությունը։

*Խոստացար ժողովրդավարություն, բայց սարքել ես բռնապետություն։

*Խոստացար հետ բերել թալանը, վերացնել կոռուպցիան, բայց այսօր դու ես կոռուպցիոն բուրգի գագաթը, ու քո մերձավորագույն շրջապատն է կողոպտում ժողովրդին։

Թե բա 300 հազար քառակուսի կիլոմետր…»

Տեսանյութեր

Լրահոս