Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ-ի երկրների հետախուզությունների ղեկավարների հանդիպումը
ԱՊՀ-ի պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների հետախուզական գործունեության հարցերին նվիրված տասնութերորդ խորհրդակցությունը սեպտեմբերի 30-ին կանցկացվի Մոսկվայում: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն: Ամենամյա միջոցառմանը կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ռուսաստանի պատվիրակությունները:
«Խորհրդակցական մարմնի աշխատանքի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության նախագահի հանդիպումը Համագործակցության երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ պլանավորվում է տեսակոնֆերանսի ռեժիմով… Միջոցառումն սկսվելու է սեպտեմբերի 30-ին ժամը 09:00-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Հանդիպումը կբացի Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենը, նա կհրապարակի Վլադիմիր Պուտինի ուղերձը խորհրդակցության մասնակիցներին, նշվում է մամուլի տեղեկագրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: