Աջ կենտրոնամետները հաղթել են Իտալիայում կայացած ընտրություններում
Աջ կենտրոնամետ կոալիցիան՝ «Իտալիայի եղբայրներ», «Լիգա» եւ «Հառա՜ջ, Իտալիա» կուսակցությունների կազմով, Սենատի (խորհրդարանի վերին պալատի) ընտրությունների արդյունքներով հավաքել Է 44,53 տոկոս քվեաթերթիկների ավելի քան 90 տոկոսի մշակումից հետո: Այս տվյալները սեպտեմբերի 26-ին բերված են ներքին գործերի նախարարության կայքում, որը կատարում Է ընտրական հանձնաժողովի պարտականությունները: Ինչ վերաբերում Է Պատգամավորների պալատին, ապա աջ կետրոնամետները հավաքել են 44,34 տոկս:
Ըստ որում հաղթած կոալիցայում առաջատար ուժը՝ «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունն Է (26,39 տոկոս՝ Սենատում, 26,44 տոկոս՝ Պատգամավորների պալատում): Կուսակցության առաջնորդ Ջորջա Մելոնին, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի կառավարության ղեկավարի պաշտոնին: Դրա կազմմանը կմասնակցնեն «Լիգա» եւ «Հառա՜ջ, Իտալիա» դաշնակից կուսակցությունները, որոնք Սենատի ընտրություններում հավաքել են քվեների համապատասխանաբար 9 տոկոսը եւ 8,23 տոկոսը եւ մոտավորապես այդքան Էլ Պատգամավորների պալատում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: