ՊՆ–ն հաստատում է՝ ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել զոհված 6 զինծառայողի մարմին

Ադրբեջանը հայտարարել է, որ Կարմիր խաչի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցել 6 հայ զինծառայողի մարմին: ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ռազմական վերջին գործողությունների ժամանակ զոհված 6 զինծառայողի մարմին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը ՀՀ-ին էր փոխանցել 32 հայ զինծառայողի մարմին, իսկ սեպտեմբերի 20–ին՝ 95:

Տեսանյութեր

Լրահոս