ՌԴ–ի կողմից հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է Արարատի մարզում
Ոստիկանության ՔՈԳՎ, Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 22-ին Արարատ քաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերվել և Արարատի բաժին է տեղափոխվել 36-ամյա Սերյոժա Գ.-ն, որը 2020 թ. ապրիլի 29-ից ՌԴ Լենինգրադյան մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՆԳՎ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: