Սգո օրն ո՞ւր է, այ անբարոյականներ. ինչքա՞ն ծնող իր երեխու տեղը չգիտի. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման հիմնական թեզերը`

  • Մինչև հիմա զոհերի թիվը չեն ասել։ Սենց բարդա՞կ…։
  • Բա որ գիտեիք` հարձակում է լինելու, բա զինվորներին ինչի՞ զորանոցներից դուրս չեք բերել։
  • Ինչքա՞ն ծնող իր երեխու տեղը չգիտի։ Ցուցակները տպեք, որ մարդիկ չխելագարվեն, հերոսներն էլ հարգվեն։
  • Անհետ կորած, գերեվարվածների մասին խոսեք, ի՞նչ եք արել։
  • Սգո օրը ո՞ւր է, այ անբարոյականներ։
  • Երկու օրվա մեջ 50-60 քկմ տարածք կորցրել ենք։
  • Ձեզ պետք չի, որ էս ժողովուրդը հիշի` հերթական անգամ ձեր պատճառով կորցրել է իր զավակներին։
  • Սեպտեմբերի 13-ի, լույս 14-ի գիշերը Նիկոլ Փաշինյանն իր մանկլավիկների հետ ռեստորանում տժժում էր։
  • Դու տարածքային ամբողջականության կարմիր գիծ էիր քաշո՞ւմ, Նիկոլ, լո՞ւրջ։ Դու, որ քո մանդատը պոկելու համար հանդուրժեցիր Ադրբեջանի ներխուժումը ՀՀ սուվերեն տարածք։ Դու չէի՞ր ասում` Սև լճի 30 տոկոսի համար հո կռիվ չե՞մ անելու։
  • Արցախը տրվել է, դրա համար է թշնամին Ջերմուկում։
  • Եթե մեր ժողովրդի հավաքական արգանդը Նիկոլ Փաշինյան է ծնել, ուրեմն հականիկոլ էլ կծնի։
  • Դու թղթով ավելի շատ հող ես հանձնել, Նիկոլ, քան մեր փառապանծ բանակը մաքառելով նահանջել է։ Դա չես կարող նախկինների ջեբը ճխտել։ Դու ես ստորագրել Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը։
  • Վախտը կգա խոսելու Դավիթ Տոնոյանի` պատերազմի ժամանակ արած մեծ սրիկայություններից։
  • Նիկոլը խոստովանում է, որ ինքն անարդյունավետ գնում է արել։ Եթե Նիկոլը պետք է кассир լինի կամ հաշվապահ, ոչ թե վարչապետ, հեն ա թող երկրի ղեկին հաշվապահ լինի։
  • Դիցուք, եղջերուն ճիշտ է, երկրում դիվերսիոն խմբեր կան, մենք բարձրաստիճան հյուրեր ե՞նք ընդունում։ Կարո՞ղ է Սուրմալուն էլ էր դիվերսանտի արած։
  • Նիկոլի քաղաքականությունը ես անվանում եմ 4 գրպանների քաղաքականություն` նախկինների գրպան, ռուսի գրպան, իր փողի գրպանը և իր ձախ գրպանը, որտեղ ինքը բուծում է իրեն հաճոյացող մարդկանց։
  • Էն պահին, ժողովուրդ, երբ ձեր երեխեքը կռվում ու զոհվում էին, ինքն Ազգային ժողովում իր երեխու PR-ն էր անում։
  • Լո՞ւրջ, մենք գնանք կանգնենք Նիկոլի կողքը, որ ավելի շուտ ամեն ինչ հանձնի՞։
  • Նախորդ բոլոր իշխանություններին ամեն ինչի մեջ կարելի է մեղադրել, բացի հայրենիքը ծախելուց։
  • Ես չեմ կարող համախմբվել մի մարդու հետ, ով էս ամեն ինչի պատճառն է։ Ես համախմբել կարող եմ միայն հայ զինվորականի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս