Բաժիններ՝

Սկզբում տան բակում դանակով է հարվածներ հասցրել, ապա կացինով է հարվածել. միջամտել է կինը. Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 48-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021 թվականի փետրվարի 25-ին, 32-ամյա տղամարդու և Էջմիածին քաղաքի 48-ամյա բնակչի միջև վերջինիս տան բակում գումարային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել, որի ժամանակ, 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել 48-ամյա տղամարդու կենսական կարևոր օրգաններին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Շարունակելով իր հանցավոր մտադրությունը 32-ամյա տղամարդը խորդանոցից վերցնելով կացինը կրկին հարվածել է 48-ամյա տղամարդուն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ միջադեպին միջամտել է վերջինիս կինը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, (որը համապատասխանում է գործող օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասին):

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս