Բաժիններ՝

Իրանը, Ադրբեջանը և ՌԴ ներդրումներ կկատարեն Ռեշտ-Աստարա երկաթուղու համար

Իրանը, Ադրբեջանը և Ռուսաստանը մտադիր են համատեղ ներդրումներ կատարել Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի կառուցման համար, որը համապատասխանում է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի իրականացմանը, գրում է Mehr լրատվական գործակալությունը:

Հարևան պետությունների հետ հարաբերություններն ամրապնդելու համար Իրանի կառավարության ակտիվ դիվանագիտությանը համահունչ՝ Իրանը մտադիր է ընդլայնել տարանցիկ առևտուրը Չինաստանի և Ռուսաստանի հետ, կիրակի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Շահրիյար Աֆանդիզադեն։

Նրա խոսքով՝ Իրանը գտնվում է Կենտրոնական Ասիայի, Հարավային Ասիայի և Արևմտյան Ասիայի խաչմերուկում։

Ռուսաստանը, Իրանը և Հնդկաստանը համարվում են Հյուսիս-Հարավ միջանցքի հիմնադիրները, սակայն վերջին տարիներին այս միջանցքով ապրանքների տարանցման հարցում մեծ առաջընթաց չի նկատվում։

Նա հավելել է, որ Ադրբեջանում կայանալիք հանդիպմանը կքննարկվի Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի կառուցման համար ներդրումներ կատարելու գործընթացը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս