Ամառային աղցանի պատրաստման ամենահետաքրքիր տարբերակը
Բաղադրիչներ
1. Թարմ լոլիկ – 3 հատ
2. Ավոկադո – 1/2 հատ
3. Սոխ – 1/2
4. Կիտրոնի հյութ – 2 ճ/գ
5. Բուսայուղ – 2-3 ճ/գ
6. Աղ, սև պղպեղ
7. Ռուկոլա
Պատրաստման եղանակը
1. Ավոկադոն խորանարդաձև կտրատել, ցողել կիտրոնի հյութով:
2. Սոխը կիսալուսնաձև կտրատել, վրան եռացրած ջուր լցնել, 2-3 րոպե թողնել:
3. Լոլիկը շերտատել:
4. Բոլոր բաղադրիչները խառնել, բուսայուղ լցնել, համեմել աղով և պղպեղով, մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը