 
                        Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ջոն Քերրիի հետ
 
                                    Թուրքական Sol Haber պորտալի փոխանցմամբ՝ Մյունխենի անվտանգության կոնֆերանսին մասնակցող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկվա ընթրիքի ժամանակ նստել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի կողքին:
Զրույցի ընթացքում Դավութօղլուն ու Բայդենը քննարկել են Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա կատարված հարձակումը, երկկողմանի հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումները:
Բացի այդ, Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Դավութօղլուն շնորհավորել է Քերրիին՝ նոր պաշտոնի կպակցությամբ և հաջողություններ է մաղթել այդ պաշտոնում:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա կատարված հարձակման հարցը և հաստատել են, որ շարունակելու են համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում: Դավութօղլուն ու Քերրին քննարկել են նաև Սիրիայում ու Իրաքում ստեղծված իրավիճակը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        