Փելոսին կոչ է արել Պեկինին՝ անպահաղ դադարեցնել հրթիռների արձակումը Տայվանի մերձակայքում

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Պեկինը պետք է «անպահաղ» դադարեցնի հրթիռների արձակումը Տայվանի մերձակայքում: Այդ մասին հաղորդել է Axion-ը:

Տոկիո այցի ընթացքում Փելոսին նշել է, որ Չինաստանը «մեր այցը (ամերիկյան պատվիրակության) որպես արդարացում է օգտագործում» այդ արձակումներն իրականացնելու համար:

«Նրանք կարող են փորձել թույլ չտալ, որպեսզի այցելեն Տայվան, կամ որպեսզի Տայվանը մասնակցի այլ միջոցառումների, բայց նրանք չեն մեկուսացնի Տայվանը»,-հավելել է խոսնակը: Փելոսիի խոսքով՝ իր ուղեւորությունը Տայվան ուղղված չԷր այն բանին, որպեսզի «փոխի կղզու կարգավիճակը»:

Նա նշել է, որ իր այցի նպատակը եղել «Տայվանի նեղուցում խաղաղության պահպանումը»: Ավելի վաղ հաղորդվել է, որ Չինաստանն ընդգրկուն զորավարժություններ է սկսել Տայվանի շրջանում:

Տայվանի իշխանությունները հայտարարել են, որ «Դունֆեն» տեսակի բալիստիկ հրթիռների արձակումներ են գրանցել մայրցամաքային Չինաստանում: Այս շաբաթ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել է Տայվան, որտեղ հանդիպումներ է ունեցել մի քանի պաշտոնատար անձանց հետ:

ՉԺՀ-ի ԱԳՆ-ում հայտարարել են, որ «հակամիջոցներն այդ այցի դեմ լինելու են «վճռական, հզոր եւ արդյունավետ», եւ դրանք կզգան ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Տայվանում:

Պեկինը պաշտոնական նախազգուշացում է տարածել ավիաընկերություններին՝ Տայվանի մերձակայքի վեց գոտիներում օդային տարածություններից խուսափելու անհրաժեշտության մասին: Բացի այդ, Չինաստանը սահմանել է կղզուց ցիտրուսային մրգերի, մի քանի տեսակի ձկների ու մի շարք այլ սննդամթերքների ներմուծման արգելք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս