ԱՍԵԱՆ-ի ԱԳՆ ղեկավարներն անհանգստություն են հայտնել միջազգային եւ տարածաշրջանային անկայունության պատճառով

Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անհանգստություն են հայտնել միջազգային եւ տարածաշրջանային անկայունության պատճառով: Այդ մասին ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ, որն օգոստոսի 4-ին ընդունվել է տարածաշրջանային դաշինքի արտաքին գործերի նախարարների՝ Պնոմպենում ընթացող 55-րդ խորհրդակցությունում:

«ԱՍԵԱՆ-ն անհանգստացած է միջազգային եւ տարածաշրջանային անկայունությունից, առանձնապես տարածաշրջանին հարող շրջանի վերջին իրադարձություններից, որոնք կարող են ապակայունացնել այն եւ վերջին հաշվով հանգեցնել լուրջ առճակատման եւ բացահայտ հակամարտությունների խոշոր տերությունների միջեւ՝ անկանխատեսելի հետեւանքներով»,- ասված է փաստաթղթում: Հայտարարության մեջ նշված է, որ ԱՍԵԱՆ-ի անդամ պետությունները հետեւողականորեն պաշտպանում են «մեկ Չինաստանի» քաղաքականությունը:

«ԱՍԵԱՆ-ը բոլոր կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածության, սադրիչ գործողություններից հրաժարման եւ այն սկզբունքների պահպանման, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի Կանոնադրությունում եւ Հարավ – արեւելյան Ասիայի բարեկամության եւ համագործակցության պայմանագրում»,- ընդգծված է հայտարարության մեջ:

Իր կողմից ԱՍԵԱՆ-ը «պատրաստ է խաղալու կառուցողական դեր բոլոր կողմերի միջեւ հաշտության երկխոսությանն աջակցելու հարցում, այդ թվում ԱՍԵԱՆ-ի ղեկավարության ներքո մեխանիզմների օգտագործման միջոցով՝ տարածաշրջանի լարվածության թուլացման, խաղաղության, անվտանգության ահապովման եւ զարգացման համար»: Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիան հիմնվել է 1967 թվականին եւ այսօրվա դրությամբ միավորում է 10 երկրներ՝ Բրունեյը, Վիտենամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը եւ ֆիլինպինները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս