Բաժիններ՝

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 14․638 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 14 638-ով՝ մեկ օր առաջվա 9 560-ի դիմաց: Օգոստոսի 3-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Այսպիսով, մեկ օրում քովիդով վարակվածների թիվը դարձել է առավելագույնն ապրիլի 6-ից ի վեր, երբ հայտնաբերվել էր 14 661 ախտահարված:

Ընդամենը համավարակի սկզբից ի վեր ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 18 636 741 դեպք: Վերջին օրը մահվան դեպքերի թիվը կազմել է 43՝ մեկ օր առաջվա 48-ի դիմաց, ընդամենը համավարակի սկզբից մահացել է 382 560 մարդ:

Ապաքինման դեպքերի քանակը մեկ օրում ապրիլի 30-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 10 հազարը եւ կազմել 10 266, ընդամենը համավարակի սկզբից ապաքինման դեպքերի քանակն աճել է մինչեւ 18 000 314:

Մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացվել է քովիդով 2 038 հիվանդ (մեկ օր առաջ՝ 1 962, աճը՝ 3,9 տոկոս): Հոսպիտալացումների թիվն ավելացել է 34 տարածաշրջաններում եւ նվազել՝ 45-ում, ես վեցում իրադրությունը չի փոխվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս