Եվրոյի գոտում գնաճը հուլիսին հասել է տարեկան հաշվարկով ռեկորդային 8,9 տոկոսի
Եվրոգոտու երկրներում հուլիսին գնաճը հասել է տարեկան հաշվարկով ռեկորդային 8,9 տոկոսի: Այս մասին հայտնել է Եվրոպայի վիճակագրական գործակալությունը՝ Եվոստատը:
Ինչպես նշում է գործակալությունը, ցուցանիշն ամսական արտահայտությամբ աճել է 0,1 տոկոսով ՝ հունիսին 0,8 տոկոսվ բարձարցումից հետո: Եվրոստատը պարզաբանում է, որ բարձր գնաճի գլխավոր պատճառը էներգակիրների գների բարձրացումն է:
Այն կազմել է տարեկան հաշվարկով 39,7 տոկոս՝ անցյալ ամսին 42 տոկոսով բարձրանալուց հետո: Սննդամթերքը, ալկոհոլը եւ ծխախոտը հունիսին թանկացել են 9,8 տոկոսվ՝ մայիսի 8,9 տոկոսի դիմաց, արդյունաբերական ապրանքները՝ 4,5 տոկոսով՝ 4,3 տոկոսի դիմաց:
Ծառայությունների արժեքի աճն արագացել է մինչեւ 3,7 տոկոս՝ հունիսի 3,4 տոկոսի դիմաց, հաղորդել է ՏԱՍՍ-ը: