Բաժիններ՝

Չգիտես՝ ինչու, փորձությունների առկայությունը մեր կյանքում բացատրում ենք Տիրոջ բացակայությամբ

Ես քեզ հետ կլինեմ (Ելից 3։11)

Երբեմն ասում ենք՝ չեմ զգում, որ Աստված ինձ հետ է, քանի որ շատ ու շատ փորձություններ ունեմ իմ կյանքում։ Չգիտես՝ ինչու, փորձությունների առկայությունը մեր կյանքում բացատրում ենք Տիրոջ բացակայությամբ։ Ինքնաբերաբար դադարում ենք զգալ Տիրոջ ներկայությունը, քանզի ունենք փորձություններ։

Մեր մտքերում ասում ենք՝ Տերը և փորձություններն անհամատեղելի են, եթե մեկը կա, չի կարող լինել մյուսը: Սակայն մեր այս մտածումները մի փոքր թյուր են, ոչ լիարժեք։

Եկեք ամենին նայենք ոչ թե մեր՝ եսասիրական ու եսակետնրոն, այլ քրիստոնեական տեսակետից։ «Թող օրհնյալ լինի այն մարդը, որ հույսը Տիրոջ վրա կդնի, ու Տերը նրա հույսը կդառնա» (Երեմիա 17:7),- ասված է Սուրբ Գրքում։ Հենց այս է, որ հաստատում է Տիրոջ չընդհատվող ներկայությունը մեր կյանքում՝ այդ թվում և փորձությունների մեջ։ Միայն մի պայման կա Աստծո ներկայությունը տեսնելու համար` մարդ էակի ցանկությունը, որ Աստված ուղեկից լինի իրեն։

Ուշադրություն դարձնենք՝ մենք ոչ թե ասում ենք, թե Աստված հեռացել է մեզանից, այլ ասում ենք՝ չեմ զգում Նրա ներկայությունը։ Սա արդեն իսկ խոսուն փաստ է այն մասին, որ ներկայությունը երբեք չի փոխարինվում բացակայությամբ, սակայն մեր զգացողությունները, ի տարբերություն Աստծո մշտական ներկայության, փոփոխական են։

Ի՞նչ է ասում Տերը՝ կհարցնեք։ Միակ բանը, որ սպասում ենք Նրանից, միակ խոսքը, որ դառնում է դեղ՝ անհուսությանն ու միայնության դեմ, միակ խոսքը, որի կարիքն ունենք ամեն անգամ, երբ կասկածում ենք, հեռանում Աստծուց, հնչում է լռության մեջ՝ որպես մի անհերքելի ճշմարտություն։ Աստված ասում է․ «Ես քեզ հետ կլինեմ» (Ելից 3։11)։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս