Բաժիններ՝

Մարսելո, Կավանի, Կարիուս․ ազատ գործակալների շուկան լի է աստղերով

Հուլիսի սկզբին ավարտվեցին բազմաթիվ թոփ խաղացողների պայմանագրեր, իսկ ազատ գործակալների շուկայում ինտրիգները շատ են։ Մեկ ամսվա ընթացքում ամեն ինչ շատ է փոխվել։

• Դի Մարիան և Պոգբան վայրէջք տեղափոխվեցին «Յուվենթուս»

• Դիբալան պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ։

• Դեմբելեն և Զլատանը երկարաձգել են ժամկետները «Բարսայի» և «Միլանի» հետ։

• Քրիստենսենը և Կեսյեն այժմ «Բարսելոնայում» են։

• Էրիկսենը երեք տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

•Ռոբերտ Լևանդոսվկին դարձել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

Բայց նույնիսկ հիմա շուկան լի է առանց պայմանագրերի թոփ խաղացողներով: Նրանցից ոմանք արդեն մոտ են նոր գործարքին կամ բանակցություններ են վարում, իսկ մյուսները դեռ փնտրտուքների մեջ են։

Դարպասապահներ՝Լորիուս Կարիուս-29 տարեկան, Սալվատորե Սիրիգու-35 տարեկան, Սերխիո Ռոմերո-35 տարեկան

• Եթե բաց եք թողել, Լորիուս Կարիուսը այս բոլոր տարիներին եղել է «Լիվերպուլում», թեև նա վերջին անգամ թիմում խաղացել է 2018 թվականին: Մինչ դարպասապահն ավելի շատ զբաղված է մարզասրահով, նոր ակումբի մասին խոսակցությունները զրոյական են։

• Բայց Սիրիգուի մասին խոսակցությունները շատ են՝ «Նապոլին» (Օսպինան հեռացավ) և «Ինտերը» (եթե Հանդանովիչը հեռանա) հավակնում են գնել փորձառու իտալացուն:

Պաշտպաններ՝ Մարսելո-34 տարեկան, Ջեյսոն Դենեյեր-27 տարեկան,Սերժ Օրյա-29 տարեկան,Ջիբրիլ Սիդիբե-29 տարեկան, Էլիակիմ Մանգալյա-31 տարեկան

• Մարսելոյով հետաքրքրված են Թուրքիայի, Քաթարի և Արաբական Միացյալ Էմիրությունների ակումբները, սակայն ինքը՝ բրազիլացին, ցանկանում է մնալ Եվրոպայում։ Այստեղ ևս կան տարբերակներ՝ օրինակ՝ «Լացիոն»։

• Ձմռանը հաղորդվում էր, որ «Յուվենէուսն» ու «Բարսելոնան» ցանկանում են ձեռք բերել Դենայերին, բայց երբ բելգիացին դարձավ ազատ գործակալ, խոսակցությունները մարեցին: Հայտնի է միայն, որ Դենայերը կարող է «Սպարտակում» լինել փետրվարին։

• «Ատլետիկո Մադրիդը», «Գալաթասարայը» և «Ֆուլհեմը» հետաքրքրված են Սերժ Օրիերով, ուստի պաշտպանը դեռևս կատարում է իր ընտրությունը:

Կիսապաշտպաններ՝ Իսկո՝ 30 տարեկան, Սեսկ Ֆաբրեգաս-35 տարեկան, Խուան Մատա-34 տարեկան, Ֆաբիան Դելֆ-32 տարեկան, Հատեմ Բեն-Արֆա-35 տարեկան

• Ամենամոտը նոր ակումբին՝ Սեսկ Ֆաբրեգասն է՝ Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել է, որ իսպանացին բանավոր համաձայնություն ունի «Կոմոյի» հետ: Բայց, ամեն դեպքում, Սեսկը պայմանագիրը կստորագրի օգոստոսի սկզբից ոչ շուտ, ուստի ֆորմալ առումով նա դեռ ազատ գործակալ է։

• Խուան Մատան մի քանի առաջարկ ունի՝ Իսպանիայում «Բետիսից» և «Սևիլիայից», ինչպես նաև «Լիդսից»:

• Հուլիսի կեսերին վստահելի Սերխիո Սանթոսը գրեց, որ Իսկոն արդեն «Սևիլիայում» է, բայց երկու շաբաթ անց ոչ մի նորություն դեռ չկա։

Հարձակվողներ՝ Էդիսոն Կավանի-35 տարեկան, Ադնան Յանուզայ-27 տարեկան, Դրիս Մերտենս-35 տարեկան, Դիեգո Կոստա-33 տարեկան, Անդրեա Բոլետի-28 տարեկան

Ի՞նչն է կապում այս հինգին: Թվում է, թե նրանք գրեթե բոլորին փորձել են տանել «Մոնցա»։

• «Բորուսիան» տեսնում է Բելոտիին որպես Ալլերի փոխարինող, բայց Անդրեան ավելի հավանական է, որ մնա Ա Սերիայում։ Դի Մարցիոն գրում է «Ռոմայի» մասին:

Այս խորհրդանշական թիմում դժվար թե հնարավոր լինի նվաճել Չեմպիոնների լիգան, բայց նման կազմը կարող է միանշանակ աղմուկ բարձրացնել բարձրագույն լիգաներից որևէ մեկում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս