Հնդկաձավարն այս տարբերակով վստահաբար չեք փորձել
Բաղադրիչներ
1. Կաթնաշոռ – 100 գ

2. Խնձոր – 2 հատ

3. Հնդկաձավար – 200 գ

4. Թթվասեր – 3 ճ/գ

5. Չամիչ – 50 գ

6. Շաքարավազ
7. Դարչին

8. Վանիլին
Պատրաստման եղանակը
1. Կաթնաշոռն անցկացնել մաղով, խնձորը խորանարդաձև կտրատել, չամիչը թրջել:
2. Հնդկաձավարը եփել, համեմել կարագով:
3. Ավելացնել շաքարավազով հարած ձվերը, չամիչը, խնձորը, կաթնաշոռը, թթվասերը, դարչինը, շաքարավազը, մանրակրկիտ խառնել:
4. Թխման կաղապարը պատել կարագով և զանգվածը լցնել մեջը:
5. Թխել 180 աստիճանում 10-15 րոպե։
Պատրաստեց Անի Գաբուզյանը

