«Այդպես էլ չհասկացաք պետությունն ինչ է․ Շարունակում եք զբաղվել ժամավաճառությամբ և երկրի քայքայմամբ»․ Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուսաստանի նկատմամբ եվրոպական սանկցիաների մասին լավատեղյակ եք: Արդյունքում վառելիքի միջազգային գները էլ ավելի աճեցին: Սկզբում կովիդն էր աճի պատճառը:

Բայց նաև տեսեք, թե էլ ինչ է կատարվում այս իրականության մեջ: Բայդենը գնում է ԱԷ, որ շեյխերին համոզի ավել նավթ արդյունահանեն, որ իբր շուկայում նավթի գինը իջնի. Սրանով հանդերձ չեն ասում՝ ընկեր ջան ռուսներից ինչու ես նավթ առնում հերիք չէ, մի հատ էլ ավելի ես շատացրել ներկրումը:

Այո՛, ճիշտ կարդացիք, ԱԷ-ն լինելով աշխարհի երկրորդ նավթարդյունահանողը, նավթ է առնում երրորդից՝ Ռուսաստանից, ընդ որում այս պատերազմը սկսվելուց հետո կրկնապատկել է ներկրումը:

Գիտե՞ք որն է պատճառը: Շատ պարզ: ԱԷ-ն էժան նավթ է առնում ռուսներից և օգտագործում է ներսում էլեկտրոէներգիա ստանալու համար (նավթով են աշխատում իր կայանները): Իսկ սեփական նավթը թանկով արտահանում է:

Կարդացեք նաև

Ու սրա անունը դրել են սանկցիաներ: Ուկրաինայի խեղճ ժողովրդին էլ կերան՝ սկզբում ուղեղները, իսկ հիմա էլ ֆիզիկապես:

Սրանով հանդերձ, ինձ մեր վիճակը հանգիստ չի տալիս: Ինչ կարգի տկարամիտ ու դալբայոբ պիտի լինենք մենք, որ գոնե ձևի համար մի հատ նավթամշակող ընկերություն չսարքեցինք, երբ աջ ու ձախ մեր հարևանները նավթի մեջ լողանում են:

Իսկ մեր Էկոնոմիկայի նախարարը արձանների վրա փող ծախսելը ներդրում է համարում ու տնտեսական աճի պոտենցիալ տեսնում դրա մեջ. Բա հլը իրեն ասեք՝ ինչպես է, որ ամբողջ կառավարությունով կամք չունեք սեփական պետության շահը սպասարկելու և ձեր սիրելի «գործարարին» ուղղորդելու, որ փողերն իր էգոյի վրա ծախսելու փոխարեն մի նավթամշակման գործարան սարքի:

Բանի պետք չեք էլի (ձեր մտքերով ու չեղած գաղափարներով), հո զոռով չի, ո՛չ դուք, ո՛չ էլ ձեր պահած ու փայփայած օլիգարխները այդպես էլ չհասկացաք պետությունն ինչ է, ու դուք ինչ դրական դերակատարում կարող էիք ունենալ. Շարունակում եք զբաղվել ժամավաճառությամբ և երկրի քայքայմամբ»:

Տեսանյութեր

Լրահոս