Ամերիկացիների ավելի քան 60 տոկոսը չի ցանկանում նախագահ տեսնել ո՛չ Բայդենին, ո՛չ Թրամփին
ԱՄՆ-ի բնակիչների ավելի քան 60 տոկսը հանդես է գալիս այն բանի դեմ, որ գործող նախագահ Ջո Բայդենը եւ նրա նախորդ Դոնալդ Թրամփն առաջադրեն իրենց թեկնածությունները 2024 թվականի հաջորդ ընտրություններում: Այդ մասին են վկայում հուլիսի 20-ին հրապարակված հարցման արդյունքները, որը կատարել է Քվինիպեկի համալսարանի հետազոտական ծառայությունը:
Սոցիոլոգիական հետազոտության մասնակիցների գրեթե 71 տոկոսը դեմ է, որ դեմոկրատ Բայդենը կրկին իր թեկնածությունը քվեարկության դնի 2024 թվականի նախագահական ընտրություններում: Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների թվում այդ կարծիքին է 54 տոկոսը: Հարցվածների 64 տոկոսը հավանություն չի տալիս հանրապետական Թրամփի մասնակցությանը նախագահական ընտրաշավին:
Ընթացիկ շաբաթում Բայդենի հասարակական պաշտպանության մակարդակը կրճատվել է մինչեւ 36 տոկոս, ինչը դարձել է ամենացածր ցուցանիշը Սպիտակ տանը նրա աշխատանքի 19 ամիսների ընթացքում:
Նախագահի աշխատանքին հավանություն չի տալիս ամերիկացիների 59 տոկոսը: Դեմոկրատի ժողովրդականության մակարդակի նվազման պատճառներ են նշում գնաճի կտրուկ բարձրացումն ԱՄՆ-ում, որը հունիսին հասել է 40-ամյա առավելագույնին՝ 9,1 տոկոսի տարեկան հաշվարկով:
Քվինիպեկի համալսարանի հարցմանը, որը կատարվել է հուլիսի 14-ից մինչեւ 18-ը, մասնակցել է 1 523 չափահաս ամերիկացի: Սխալանքի ցուցանիշը կազմում է 2,5 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: