Նիկոլայ Բորդյուժան պարգևատրել է Արթուր Բաղդասարյանին. մամուլ
«Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ մասնակցել է ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստին, որի ժամանակ ստորագրված արձանագրության մեջ ամրագրվել են հայ–ռուսական համատեղ ձեռնարկությունների և սպասարկման կենտրոնների ստեղծմանն ուղղված կոնկրետ միջոցառումներ և քայլեր` ըստ ժամկետների և կատարողների»,- գրում է «Առավոտ» օրաթերթը և շարունակում.
«Նիստի ավարտին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի կողմից պարգևատրվել է «Հավաքական անվտանգության պայմանագրի» մեդալով՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի զարգացման և ամրապնդման գործում մեծ ավանդի, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումների գործնական իրականացմանն ակտիվ մասնակցության համար»։