ՀՀ ԱԽ քարտուղարը և Ֆրանսիայի նախագահի խորհրդականն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության և ԼՂ հակամարտության հարցերի

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության ապահովման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերին: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայկական կողմի տարածաշրջանային խաղաղության հաստատման օրակարգը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական անվտանգային և տնտեսական հետագա համագործակցության հեռանկարների շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930