Ֆրանսիական աղցան, որն իդեալական է համադրվում սթեյքի հետ
Բաղադրիչներ
1. Եղերդակի (цикорий) տերև – 3 հատ
2. Խնձոր – 2 հատ
3. Ընկույզ – 10 հատ
4. Ընկույզի յուղ – 3 ճ/գ
5. Կիտրոնի կեղև – 1 թ/գ
6. Կիտրոնի հյութ – 1 ճ/գ
7. Աղ և սև պղպեղ
8. Ռոքֆոր – 110 գ
9. Ռուկոլայի տերևներ
Պատրաստման եղանակը
1. Եղերդակի տերևները կտրատել 3-4 մասի:
2. Խնձորները բարակ շերտատել:
3. Աղցանամանի մեջ խառնել եղերդակի տերևները, խնձորը, ընկույզը։ Լցնել ընկույզի ձեթը և կիտրոնի հյութը։ Շաղ տալ կիտրոի կեղևը, համեմել աղով և պղպեղով։
4. Ավելացնել մանրացված ռոքֆորը, նրբորեն խառնել։ Զարդարել ռուկոլայի տերևներով։
5. Մատուցել տաք տավարի սթեյքի կամ հավի կրծքամիսի հետ։
Պատրաստեց Անի Գաբուզյանը