Բաժիններ՝

«Գարեգին Նժդեհ»-ի մասին կարծիքները հիմնականում դրական են. մամուլ

«Մոսկվա» կինոթատրոնում երեկ կայացել է ռեժիսոր և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերան։ Նախորդ օրն էլ կազմակերպվել էր ֆիլմի փակ ցուցադրություն, որին ներկա են եղել երկրի աոաջին դեմքերը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

«Դեոևս, մինչև էկրան բարձրանալը, մեծ աղմուկ հանած այս ֆիլմի վերաբերյալ կարծիքները հիմնականում դրական են։ Դեռ աոաջին օրվա ցուցադրությունից հետո հումորիստ-դերասան Մկրտիչ Արզումանյանը (Մկո) իր ֆեյսբուքյան էջում գովեստի խոսքեր Էր գրել «Գարեգին Նժդեհի» մասին։ Երեկ Էլ Ստանիսլավսկու անվան թատրոնի ղեկավար Ալ. Գրիգորյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է.

«Շատ հետաքրքիր ֆիլմ է։ Ինձ թվում Է, սենտիմենտալությունը մի քիչ ավելի շատ էր, քան անհրաժեշտ էր։ Ֆիլմը պետք է լրջորեն գնահատվի»։ Հանդիսատեսների շարքում նաև երգիչ Ֆորշն էր, որն ավելի քան երկու ժամ տևողությամբ, այս ֆիլմի միայն կեսն է հաղթահարել։ Մյուս կեսը նա անցկացրել է քնած։ Հատուկ վերաբերմունք էր դա նրա կողմից, թե ոչ, հայտնի չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս