Հավի խորովածի այս բաղադրատոմսը կդառնա ձեր ամենասիրելին
Բաղադրիչներ
1. Հավի փափկամիս – 4 հատ
2. Բուլղարական պղպեղ
3. Չիլի պղպեղ – 1/2 հատ
4. Սոխ – 1 հատ
5. Սխտոր – 3 պճեղ
6. Կոճապղպեղի արմատ – 5 սմ
7. Լայմ – 1 հատ
8. Պապրիկա – 10 գ
9. Քրքում – 10 գ
10. Զիրա – 10 գ
11. Աղացած համեմ – 10 գ
12. Ձիթապտղի յուղ – 50 մլ
13. Շաքարավազ – 20 գ
14. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Սոխը, սխտորը և չիլի պղպեղը մանր կտրատել։ Կոճապղպեղը մանր քերիչով քերել։ Առանձնացնել կես լայմի կեղևը:
2. Բլենդերով հարել բոլոր համեմունքները, սոխը, սխտորը, պղպեղը և ձիթայուղը:
3. Հավի միսը կտրատել խորանարդիկների և խառնել ստացված մածուկի հետ։ Թողնել մարինացվի 2 ժամ։
4. Հավի և բուլղարական պղպեղի կտորները հերթականությամբ շարել փայտե շամփուրների վրա:
5. Գրիլի տապակը տաքացնել և տապակել հավը երկու կողմից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը