Հունաստանն Ուկրաինա կուղարկի տասնյակ՝ հետևակի մարտական մեքենաներ
Հունաստանն Ուկրաինա կուղարկի մինչեւ 30 հետեւակի մարտական մեքենա: Հունիսի 15-ին այդ մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Հունաստանի ERT հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Կառավարության ղեկավարը նշել է, որ զրահատախնիկայի մատակարարումն Ուկրաինային տեղի է ունենում Գերմանիայից արդի մեքենաներով բանակային հավաքակազմի մասնակի վերահանդերձման շրջանակներում՝ որպես Հունաստանի կողմից օգնության պայման Ուկրաինային:
«Այս պահին մենք փոխանակում ենք ոչ մեծ քանակությամբ՝ 20-ից մինչեւ 30 հետեւակի մարտական մեքենա, գերմանական արտադրության շատ ավելի արդի մեքենաներով (Marder): Մենք օգնում ենք Ուկրաինային եւ միաժամանակ ամրապնդում ենք մեր զինված ուժերն ավելի նոր մարտական մեքենաներով»,- ընդգծել է Միցոտակիսը: Ավելի վաղ, մասնավորապես, Չեխիան Ուկրաինային է հանձնել Տ-72 տանկեր եւ հետեւակի մարտական մեքենաներ: Սույն մատակարարումը համաձայնեցվել է ՆԱՏՕ-ի մյուս անդամների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: