Բաժիններ՝

Մակրոնը զինվորականներին հանձնարարել է վերանայել սպառազինությունների ծրագիրն Ուկրաինայի հակամարտության ֆոնին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկոռնյուին հանձնարարել է վերանայել 2019-ից մինչեւ 2025 թվականն ընկած ժամանակահատվածում սպառազինությունների արդիականացման ծրագիրն Ուկրաինայի հակամարտության ֆոնին: Այդ մասբին ֆրանսիայի ղեկավարը հայտնել է հունիսի 13-ին՝ հանդես գալով Փարիզում ցամաքային զորքերի ռազմական տեխնիկայի Eurosatory 2022 սալոնի բացմանը:

«Ես զինված ուժերի նախարարության եւ գլխավոր շտաբի ղեկավարներին հանձնարարեցի առաջիկա շաբաթների ընթացքում վերանայել բանակի հանդերձան մասին օրնեքը՝ հաշվի առնելով արդի աշխարհաքաղաքական համատեքստը»,- ասել է Մակրոնը: Նրա խոսքով՝ Ֆրանսիան թեւակոխել է «ռազմական էկոնոմիկայի շրջան, որին անհրաժեշտ կլինի հարմարվել երկարատեւ ժամանակ»:

Դա անհրաժեշտ է դարձնում պաշտպանության համար Ֆրանսիայի ծախսերի վերանայումը, հավելել է Ֆրանսիաի ղեկավարը: Նա նաեւ նշել է, որ Եվրոպայի տարածքում տեղի է ունենում մեծ ինտենսիվության հակամարտություն: Այդ պայմաններում Եվրոպայի ռազմարդյունաբերական համալիրը պետք է ուժեղացվի, հավելել է Ֆրանսիայի նախագահը: Զինված ուժերի նախարարության տվյալներով՝ 2019-ից մինչեւ 2025 թվականը Ֆրանսիայի սպառազինությունների արդիականացման ծրագրի ֆինանսավորման համար պլանավորվել էր ուղղորդել 295 միլիարդ եվրո:

Այս շաբաթ Ռումինիա կատարելիք այցի ընթացքում Մակրոնը կհանդիպի ֆրանսիացի զինծառայողների հետ, որոնք տեղաբաշխված են այնտեղ ուկրաինական հակմարտության սկսվելուրց հետո: Ֆրանսական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով Ռումինիայում տեղաբաշխված են շուրջ 500 ֆրանսիացի զինվորներ:

Eurosatory-ն ցամաքային զորքերի սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի խոշորագույն ցուցահանդեսն է Եվրոպայում, որն անցկացվում է 1967 թվականից: Ներկայիս սալոնը տեղի է ունենում Փաիզում հունիսի 13-ից մինչեւ 17-ը: 81 հազարից ավելի քառակուսի մետ տարածությունում ներկայացված է ավելի քան 60 երկրների արտադրողների արտադրանքը: Ցուցադրանքին մասնակցում են սպառազինությունների բնագավառի 1,8 հազար մասնագետներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս